Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Մասնագետի համար փորձի փոխանակումը շատ կարևոր է. օնկոգինեկոլոգ Միքայել Ձիմիստարիշվիլին այցելել էր «Նաիրի» ԲԿ` ծանոթանալու մեր փորձին. nairimed.com

Մասնագետի համար փորձի փոխանակումը շատ կարևոր է. օնկոգինեկոլոգ Միքայել Ձիմիստարիշվիլին այցելել էր «Նաիրի» ԲԿ` ծանոթանալու մեր փորձին. nairimed.com

Ուկրաինայից ժամանած օնկոգինեկոլոգ Միքայել Ձիմիստարիշվիլին մի քանի օր ներկա էր «Նաիրի» ԲԿ օնկոգինիկոլոգիայի բաժանմունքում իրականացվող վիրահատություններին

Մեզ հետ զրույցում բժիշկը պատմել է իր տպավորությունների ու հնարավոր համագործակցությունների մասին։

«Մի քանի օր է, ինչ Երևանում եմ։ Առաջին անգամ եմ գտնվում Հայաստանում, և շատ տպավորված եմ, թեև շատ բան տեսնել ինձ չի հաջողվել։ Հուսամ, կունենամ այդ հնարավորությունն առաջիկայում։ Մի քանի օր շարունակ ինձ հնարավորություն տրվեց մասնագիտական հմտություններս զարգացնել «Նաիրի» ԲԿ օնկոգինիկոլոգիայի բաժանմունքում, ինչի համար խորին շնորհակալություն եմ հայտնում բաժանմունքի ղեկավարին», - ասել է բժիշկը։

Մ. Ձիմիստարիշվիլին հայ գործընկերների մասին համացանցից է տեղեկացել։ Նրան հատկապես հետաքրքրել է Արտեմ Ստեփանյանի կողմից իրականացվող վիրահատությունները։

«Մի քանի տարի է, ինչ մասնագիտական գործունեությունս ծավալում եմ Ուկրաինայում։ Ծննդով Վրաստանից եմ։ Երբ ծանոթացա «Նաիրի» ԲԿ յութուբյան էջին, որտեղ դիտեցի բժիշկ Արտեմ Ստեփանյանի տեսանյութերից, ինձ համար պարզեցի, որ պետք է կապ հաստատեմ նրա հետ և անձամբ մասնակցեմ վիրահատություններին: Եվ դա հաջողվեց ինձ։ Արտեմ Ստեփանյանի հետ ծանոթացանք միջազգային կոնգրեսներից մեկի ժամանակ։ Եվ հենց այդ ժամանակ էլ հնարավորություն ընձեռվեց պայմանավորվածություն ձեռք բերել՝ Երևան գալու հետ կապված», - պատմել է օնկոգինեկոլոգը, ում հաջողվել է Երևանում ներկա լինել Ա. Ստեփանյանի մի քանի վիրահատություններին։

 



Հայ գործընկերների աշխատանքի մասին Մ. Ձիմիստարիշվիլին ոգևորված է պատմում։

«Պետք է նշեմ, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը բավականին հագեցած է նաև ժամանակակից սարքերով, ինչը պակաս կարևոր չէ։ Այդ պակասը, ցավոք, կա Ուկրաինայում։ Բանն այն է, որ այնտեղ մասնավոր հիվանդանոցներ գրեթե չկան։  Հուսանք, ժամանակի ընթացքում կլուծվի այդ խնդիրը, քանի որ լավ սարքերը կարևոր դեր ունեն մեր մասնագիտական պրակտիկայում։ Նրանք հնարավորություն են տալիս մասնագետին ճիշտ կողմնորոշվելու, այսպես կոչված, ճիշտ մարտավարություն ընտրելու հարցում։ Տեղին եմ համարում նշել` միշտ չէ, որ սքրինինգը կարող է կանխարգելել քաղցկեղը։ Կան դեպքեր, որ հիվանդությունն ընթանում է լուռումունջ։ Այսպես է օրինակ` ձվարանների քաղցկեղի դեպքում։ Կինը բավականին ուշ է իմանում հիվանդության մասին։

Ուստիև վիրահատությունն այս դեպքում դառնում է անխուսափելի»,- ասել է օնկոգինեկոլոգը։

 



Նա նաև փաստել է, որ իրեն հատկապես շատ էր հետաքրքրում հենց վերոնշյալ վիրահատության մեթոդն ու անցկացման եղանակը, որն իրականացվում է «Նաիրի» ԲԿ-ում։

«Արտեմ Ստեփանյանը բավականին հետաքրքիր մեթոդ է կիրառում այս վիրահատությունն իրականացնելիս և ո՛չ միայն։ Այդ մասին նա նաև պատմում է յութուբյան էջում, որտեղ կետառկետ բժիշկը ներկայացնում է վիրահատության քայլերը: Բայց մի բան է տեսնել համացանցում, այլ բան է ներկա գտնվել վիրահատության ամբողջ ընթացքին։ Բժիշկ Ստեփանյանի կողմից առաջարկած մեթոդը բավականին արդյունավետ է, ունի բարեհաջող ընթացք և հետվիրահատական խնդիրներ չեն առաջանում։ Կարծում եմ, վերադառնալով Ուկրաինա, ես էլ կկիրառեմ բժիշկ Ստեփանյանի փորձը», - իր խոսքն ասպես է  եզրափակել Մ. Ձիմիստարիշվիլին։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում
ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում

Երևանի 7 վարչական շրջանում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը...

600 գրամ քաշով երեխա. erebunimed.com
600 գրամ քաշով երեխա. erebunimed.com

Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...

Լուրեր
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...

Լուրեր
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...

Լուրեր
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...

Լուրեր
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am

Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...

Լուրեր
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...

Լուրեր
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը  համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ևս մեկ  սարքավորումով, որը դեռևս միակն է Հայատսանում: Siemens Healthineers ընկերության...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին
ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել...

Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը...

Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com
Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը և փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Նոնա Մարտիրոսյանը Ֆլորենցիայում մասնակցել են...

ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին
ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին

Համալսարանական մասնագետները մեթոդաբանական և գործնական օգնություն են ցուցաբերում մարզային հիվանդանոցներին...

ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Փետրվարի 27-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կազմակերպվել էր դասախոսություն՝ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ